Կարևոր իրադարձություններ

Վաղաշեն գյուղի չորս բնակիչներ գողոնը տեղափոխելու ճանապարհին բռնվել են

19 Սեպտեմբեր, 2020 16:55
Վաղաշեն գյուղի չորս բնակիչներ գողոնը տեղափոխելու ճանապարհին բռնվել են

Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 18-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից բերման են ենթարկել չորս անձանց՝ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառյությունից։

Պարզվել է, որ երեք պատանիները պատուհանից մուտք են գործել Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենք, գողացել ջեռուցման համակարգի չուգունե ռադիատորներ, ապա զանգել և նշված վայր են կանչել 24-ամյա համագյուղացուն: Նրա մեքենայով գողոնը տեղափոխելու ճանապարհին էլ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:

Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին