Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    573,5
    585,5

  • RUB

    6,23
    6,48

Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Բյուրեղավանում. կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 18 և 41 տարեկան երկու տղամարդ

19 Սեպտեմբեր, 2020 14:59
Դանակահարություն Բյուրեղավանում. կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 18 և 41 տարեկան երկու տղամարդ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 18 և 41 տարեկան երկու տղամարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառյությունից։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Բյուրեղավանի բաժանմունքի և Կոտայքի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրանց դանակահարել է Սևան քաղաքի 21-ամյա մի բնակիչ: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին