Կարևոր իրադարձություններ

Հիմա ես տղա եմ, որի ոտքերը դողում են աստիճաններով բարձրանալիս․ Նավալնին պատմել է իր վերականգնման ընթացքի մասին

19 Սեպտեմբեր, 2020 14:47
Հիմա ես տղա եմ, որի ոտքերը դողում են աստիճաններով բարձրանալիս․ Նավալնին պատմել է իր վերականգնման ընթացքի մասին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը բուժման կուրս է անցնում Բեռլինի «Շարիտե» կլինիկայում թունավորումից հետո, ինստագրամյան իր էջում գրառում է հրապարակել, որում պատմել է իր վերականգնման ընթացքի մասին:

«Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը։ Սա արդեն հստակ ճանապարհ է, չնայած եւ դեռ հեռավոր։ Այն բոլոր ընթացիկ խնդիրները, ինչպես այն, որ հեռախոսն իմ ձեռքին քարի պես անօգուտ է, իսկ վրաս ջուր թափելը վերածվում է մի ամբողջ ատրակցիոնի, միանգամայն չնչին բան են։

«․․․Բոլորովին վերջերս ես չէի ճանաչում մարդկանց և չէի հասկանում ինչպես խոսել: Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում. Ալեքսեյ, ես գրատախտակ եմ բերել, արի հասկանանք, թե ինչ բառ գրել դրա վրա: Սա ինձ հուսահատության մեջ գցեց, քանի որ չնայած ես արդեն ընդհանուր առմամբ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց ես չէի հասկանում, թե որտեղից կարող եմ գտնել բառերը: Որտեղից են դրանք հայտնվում գլխում»,-նշում է նա

Նավալնիի խոսքով՝ նա չգիտեր, թե ինչպես պետք է արտահայտի իր մտքերը, հետևաբար, պարզապես լռում էր։

«Հիմա ես մի տղա եմ, որի ոտքերը ցնցվում են աստիճաններով բարձրանալիս, բայց նա մտածում է. «Oh, սա ախր սանդուղք է: Բարձրանալ դրանով․․․ Միգուցե վերելակ փնտրենք»:

Այնպես որ, դեռ շատ խնդիրներ է պետք լուծել, բայց Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի զարմանալի բժիշկները լուծել են գլխավորը։ Նրանք ինձ «տեխնիկապես ողջ մարդուց» վերածել են նրան, ով բոլոր հնարավորություններն ունի կրկին դառնալու Ժամանակակից Հասարակության Բարձրագուն Ձեւի Էակ՝ մարդ, որը կարողանում է արագ թերթել ինսթագրամը եւ առանց մտորելու հասկանում է, թե «լայքերը» որտեղ դնի»,-գրել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին