Կարևոր իրադարձություններ

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն

19 Սեպտեմբեր, 2020 14:23
ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն

Սեպտեմբերի 19-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ:  Այս մասին հայտնում են Արցախ Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս այսուհետ ևս աչքի կընկնեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:

Առաջխաղացման ներկայացված սպաները շնորհակալություն են հայտնել պաշտպանության բանակի հրամանատարին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը վերադաս հրամանատարության ակնկալիքները լիովին արդարացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին