Կարևոր իրադարձություններ

Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

19 Սեպտեմբեր, 2020 12:59
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով երեկ այցելել եմ բերդաքաղաք: Աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին.

բնակարանաշինություն

Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում

խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում

շրջանային բուժմիավորման շենքի կառուցում

Շուշի տանող ճանապարհի վերանորոգում

Շրջվարչակազմի շենքում անց եմ կացրել նաև աշխատանքային խորհրդակցություն և կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուներին տվել այս անգամ բանավոր նախազգուշացում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին