Կարևոր իրադարձություններ

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհից տուժած 4 պացիենտներից մեկը մահացել է․ ԱՆ

19 Սեպտեմբեր, 2020 12:11
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհից տուժած 4 պացիենտներից մեկը մահացել է․ ԱՆ

Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է:

Մեկ պացիենտ դուրս է գրվել:

Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին