Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497,5

  • EUR

    580
    594

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին. «Ժողովուրդ»

19 Սեպտեմբեր, 2020 08:57
Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով քննության ընթացքը:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը սպասում է վերջին գործողությանը, որպեսզի իրենց տրամադրվեն ՀՀ նախկին ոստիկանապետի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրա¬կացությունները, թե արդյոք տեսախցիկները պատշաճ են աշխատել, ով է ներս մտել, դուրս եկել, ինչ շարժ է տեղի ունեցել Հայկ Հարությունյանի տանը, որից հետո նախաքննության ավարտի մասին կհայտարարվի: 

Նշենք, որ 5 օրից կլրանա ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով քննության մեկ տարին:

Վերջինիս գործով հարցաքննվել էին նախկին պաշտոնատար անձինք, մասնավորապես' ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ Հայկ Հարությունյանը, եւ դեռեւս շատ հարցեր չեն էլ ստացել իրենց պատասխանները:

Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999-ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003-2008 թթ․՝ ոստիկանության պետի պաշտոնը: 2010-2014 թվականներին նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին