Կարևոր իրադարձություններ

«Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր հետախուզվող նախկիններն ապաստանում են Ռուսաստանում». «Հրապարակ»

19 Սեպտեմբեր, 2020 07:58
«Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր հետախուզվող նախկիններն ապաստանում են Ռուսաստանում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պարզվում է՝ նախկինների թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլև արտաքին հարաբերություններում։ Մեզ պատմեցին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ուշագրավ զրույց է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Ռուսաստանի դեսպանի միջև։

 Մասնավորապես, երբ դեսպանը նկատել է՝ ձեր երկրում անասելի շատ քրեական գործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում, 2 տարում չկա ոչ մի կայացված դատական ակտ, զբաղված եք նախկիններին հետապնդելով, Ալեն Սիմոնյանը խոսքի տակ չի մնացել և հակադարձել է՝ իսկ ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են Ռուսաստանում։ 

Դեսպանը միայն մի բառ է ասել՝ «ռա՞զվե»։ Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանն այն եզակի պաշտոնյաներից է, ում հետ ռուսները և մասնավորապես՝ դեսպանատունը, քիչ թե շատ հարաբերվում են, մինչդեռ, օրինակ, նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ըստ մամուլի տեղեկությունների, դեսպանատուն մուտք չունի՝ իր հակառուսական ագիտացիայի հետևանքով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին