Կարևոր իրադարձություններ

Լեդի Գագայի նոր տեսահոլովակում Փարաջանովի «Նռան գույնը» հիշեցնող պատկերներ կան

19 Սեպտեմբեր, 2020 00:00
Լեդի Գագայի նոր տեսահոլովակում Փարաջանովի «Նռան գույնը» հիշեցնող պատկերներ կան

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի «911» նոր երգի հոլովակում առկա են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույն»-ը հիշեցնող պակերներ, նռներ: Տեսահոլովակի ընթացքում հայերեն գրություններ են հանդիպում, օրինակ ժապավենի վրա գրված է «Զգուշություն», Armenian Film Festival պաստառ եւ այլն։

Նշենք, որ այս տարվա մայիսի 29-ին Լեդի Գագան թողարկել է 16 երգանոց Chromatica ալբոմը, որի մեջ մտնում է վերը նշված «911» երգը:

Հոլովակը Youtube-ում հրապարակվել է մոտ 3 ժամ առաջ եւ արդեն ունի ավելի քան 1 միլիոն դիտում:

 

Լրահոս

Դիտել ավելին