Կարևոր իրադարձություններ

Միասնականությունն ու համատեղ ջանքը հաջողության միակ ուղին է. Ռոմանոս Պետրոսյան

18 Սեպտեմբեր, 2020 20:59
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Միասնականությունն ու համատեղ ջանքը հաջողության միակ ուղին է. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հյուրընկալեցի բելգիահայ ձեռնարկատեր, «My Forest Armenia» հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրե Գումուշճեանին և կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Մարտիրոսյանին։

Քննարկեցինք երկուստեք համագործակցության և համատեղ նախագծերի մեր օրակարգը։

Կազմակերպության առաքելությունն է նվազեցնել ածխածնային արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթը և ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով էնդեմիկ տեղական ծառատեսակներ։ Այն արդեն հասցրել է նշանակալի գործ անել Հայաստանի անտառների պահպանության ու անտառապատման ոլորտում։

Անդրադարձանք նաև Վանաձոր-Դիլիջան մայրուղուց ոչ հեռու գտնվող, մոտ 3,5 հա տարածք զբազեցնող ամենամեծ՝ Գուգարքի տնկարանին, որի բացման արարողությունը նախատեսվում է շուտով։
Հայաստանի անտառածածկ տարածքները պետք է կրկնապատկվեն։

Անտառպահպանության և անտառվերականգնման ոլորտում մեր քայլերը պետք է ուղղված լինեն առկա վիճակի բարելավմանը, տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական և կոորդինացված քաղաքականություն վարելուն։

Միասնականությունն ու համատեղ ջանքը հաջողության միակ ուղին է»։

 

Լրահոս

Դիտել ավելին