Կարևոր իրադարձություններ

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ (լուսանկարներ)

18 Սեպտեմբեր, 2020 18:57
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ (լուսանկարներ)

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 17-ին անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ըստ զորավարժության սցենարի՝ զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները, անցել հակահարձակման և գրավել կարևոր նշանակության բարձունքներ։

Զորավարժությանը ներգրավված անձնակազմը ներդաշնակ և համակարգված գործողություններով կատարել է առաջադրված խնդիրները և վերադաս հրամանատարության հրահանգները։

 

Լրահոս

Դիտել ավելին