Կարևոր իրադարձություններ

Ովքեր են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուները

18 Սեպտեմբեր, 2020 18:14
Ովքեր են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուները

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am-ի տարածած հաղորդագրությունից։

Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են․

1․ Վարդան Ալեքսանյան– 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր.

2. Ստեփան Մարտիրոսյան– 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր.

3. Վազգեն Ավետյան– 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական.

4. Հովհաննես Թովմասյան– 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար.

5. Արթուր Սահակյան– Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար և հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ և վարող.

6. Ռուդիկ Տեր-Գալստյան- «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր.

7. Հովհաննես Մովսիսյան– ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն.

8. Արմեն Սարգսյան– տեղեկատվության ոլորտի և մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար.

9. Արմեն Պահլավունի– Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար.

10. Ռուբեն Թումանյան– ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր.

11. Արման Չիլինգարյան– Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր.

12. Նունե Էլմասյան– 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր.

13. Արմեն Ահարոնյան, 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին