Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 39-ամյա պայմանագրային զինծառայողը ավտոմեքենայով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է. նրան տեղափոխել են հիվանդանոց

18 Սեպտեմբեր, 2020 16:25
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 39-ամյա պայմանագրային զինծառայողը ավտոմեքենայով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է. նրան տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։25-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արգիշտի Կ-ն է, ով նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում ԶԻԼ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Վահան գյուղի սահմանամերձ տարածքում՝ մարտական դիրքերի հարևանությամբ, ականի վրա պայթելու հետևանքով է վասվածքներ ստացել։

Պարզվել է, որ Արգիշտի Գ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պամանագրային զինծառայող, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, և դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ռազմական ոստիկանության ծառայողները։

 

Լրահոս

Դիտել ավելին