Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը

18 Սեպտեմբեր, 2020 13:05
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Հարությունյանը կարևորել է գործընկեր կառույցների սերտ և փոխհամակարգված աշխատանքը՝ ընդգծելով ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գործում միասնական և ներդաշնակ արտաքին քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը։

Իր հերթին Վահագն Մելիքյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի գործընկերների հետ գործող ձևաչափով կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փորձի փոխանակմանը և համագործակցության ամրապնդմանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին