Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ․ վարակակվածների թիվը հասավ 352-ի․ Արցախի ԱՆ

18 Սեպտեմբեր, 2020 11:56
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ․ վարակակվածների թիվը հասավ 352-ի․ Արցախի ԱՆ

հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք:Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։   

Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են: Մեկը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից է, մյուսների մոտ վիրուսը հայտնաբերվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 352 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 54 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 326 փորձանմուշի հետազոտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին