Կարևոր իրադարձություններ

Բելառուսը ստիպված է փակել սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ. Լուկաշենկո

18 Սեպտեմբեր, 2020 10:35
Բելառուսը ստիպված է փակել սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ. Լուկաշենկո

Բելառուսը ստիպված է փակել Լիտվայի, Լեհաստանի հետ պետական սահմանը, ինչպես նաև ուժեղացնել Ուկրաինայի հետ սահմանը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ТАСС-ը։ 

Լուկաշենկոն դիմել է այդ երեք երկրների ժողովուրդներին՝ կոչ անելով զսպել իրենց քաղաքական գործիչներին և թույլ չտալ «թեժ պատերազմ» սկսել ։

Բելառուսի ղեկավարը նաև հայտնել է՝ Ռուսաստանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ պատրաստվում են ստեղծել Միութենական պետության ընդհանուր պաշտպանություն:

 

Լրահոս

Դիտել ավելին