Կարևոր իրադարձություններ

Նավալնիին թունավորել են ջրի շշով. հայտնել են թիմակիցները․ «Ամերիկայի Ձայն»

18 Սեպտեմբեր, 2020 10:25
Նավալնիին թունավորել են ջրի շշով. հայտնել են թիմակիցները․ «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն»-ը գրում է․

«Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիին թունավորող քիմիական նյութը հայտնաբերվել է Սիբիրի Տոմսկ քաղաքում գտնվող նրա հյուրանոցի սենյակի ջրի դատարկ շշի վրա: Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդի թիմակիցները ենթադրում են, որ նա այնտեղ է թունավորվել, և ոչ թե օդանավակայանում, ինչպես նախկինում էին կարծում: 

Ըստ գերմանացի մասնագետների՝ Նավալնին թունավորվել է Նովիչոկ տեսակի թույնով: Պաշտոնական Ռուսաստանից, մինչդեռ, ասում են՝ ոչ մի ապացույց չեն տեսել, որ նա թունավորվել է:

Նավալնիի Instagram-ի էջում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես էին նրա թիմակիցները որոնումներ կատարում Տոմսկի հյուրանոցում, երբ իմացել էին կասկածելի հանգամանքներում Նավալնիի ինքնազգացողության կտրուկ վատթարանալու մասին:

«Որոշվել էր հավաքել այն ամենը, ինչը կարող էր օգտակար լինել հետաքննությանը և այն հանձնել Գերմանիայի բժիշկներին: Այն, որ Ռուսաստանում գործը չէր քննվելու, ակնհայտ էր», - ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութում երևում է, որ այլ իրերի հետ միասին Նավալնիի թիմակիցները պաշտպանիչ ձեռնոցներով հավաքում են մի քանի դատարկ շիշ:

Ըստ վերջիններիս տարածած հաղորդագրության՝ երկու շաբաթ անց գերմանական լաբորատորիան հայտնաբերել է Նովիչոկի հետքերը հենց Տոմսկի հյուրանոցի սենյակի ջրի շշի վրա»:

 

Լրահոս

Դիտել ավելին