Կարևոր իրադարձություններ

Հրկիզվել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցու օժանդակ կառույցը

18 Սեպտեմբեր, 2020 00:19
Հրկիզվել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցու օժանդակ կառույցը

Սան Ֆրանցիսկոյի Սբ. Գրիգոր հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը հինգշաբթի հայտնել է, որ 04:00-ի սահմաններում հրկիզվել է եկեղեցու օժանդակ կառույցը:

«Կառույցն ընդգրկում է Վասպուրական սրահը, ինչպես նաև եկեղեցու և տարբեր կազմակերպությունների գրասենյակներ: Սան Ֆրանցիսկոյի հրշեջ վարչությունն արագ արձագանքել է, սակայն շենքը մեծ վնասներ է կրել»,-ասվում է հոգաբարձուների խորհրդի հայտարարությամբ:

Հոգաբարձուների խորհրդի անդամներն ու համայնքի ղեկավարները դեպքի վայրում են և գնահատում են հասցված վնասի չափը:

Հրկիզվել են եկեղեցու կիրակնօրյա դպրոցի դասասենյակները, եկեղեցու գրասենյակը և Համազգային գրադարանը:

 

Լրահոս

Դիտել ավելին