Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի գրառման մեջ ով պետք է իրեն գտներ, հաստատ գտել է. Իվետա Տոնոյան

17 Սեպտեմբեր, 2020 22:35
Ծառուկյանի գրառման մեջ ով պետք է իրեն գտներ, հաստատ գտել է. Իվետա Տոնոյան

Այն, որ պարոն Ալեն Սիմոյանը բավականին վառ երևակայություն ունի, որեւէ մեկը կասկածի տակ չի առնում, բայց ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է, որ իրեն տեսներ, վստահաբար տեսել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը վերաբերում էր ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:

Ճշտող հարցին, թե գրառումը Նիկոլ Փաշինյանին էր ուղղված, Տոնոյանը կրկնեց, որ ով որ պետք է իրեն տեսներ, տեսել է. «Մենք իսկապես պատրաստվում ենք Սահմանադրությամբ ամրագրել այդ հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն: Թե ով է այս հայտարարության մեջ տեսնում իրեն, բացառապես իր խնդիրն է: Մենք մեր փորձագետների հետ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»:

«Ես հասկանում եմ՝ իշխանությունները որդեգրել են անհասցե մեղադրանքներով համեմված գործելաոճ, բայց այն ժամանակ, երբ կունենան «դուխ»՝ անվանական ինչ-որ բան ասելու, կստանան նաև պատասխան». նշեց Տոնոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին