Կարևոր իրադարձություններ

Փարոսի անտառում բռնկված հրդեհը մարվել է

17 Սեպտեմբեր, 2020 23:25
Փարոսի անտառում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Փարոսի անտառում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 20։54-ին։ Այրվել է մոտ 1․5 հա խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին