Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    575,5
    587,5

  • RUB

    6,25
    6,5

Կարևոր իրադարձություններ

«Ոչ մի հակասական բան չկա»․ Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին

17 Սեպտեմբեր, 2020 22:05
«Ոչ մի հակասական բան չկա»․ Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,  ում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանձնարարել է երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը, չի տեսնում հակասություն իր և վարչապետի դիրքորոշումներում։

«Ոչ մի հակասական բան չկա, մնացածն ամեն ինչ պարզաբանվել, մեկնաբանվել ու բացատրվել է»,- այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հավաքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում էր արել, որ առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Իսկ տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու՝ Արսեն Թորոսյանի որոշումից հետո կենտրոնի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ աշխատանաքից ազատման դիմումներ են գրել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին