Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով

17 Սեպտեմբեր, 2020 20:50
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: 

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել են փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված սերտ հարաբերություններ: Համոզված լինելով, որ մեր երկրների միջև բարեկամական համագործակցությունն ունի մեծ ապագա՝ պատրաստակամություն եմ հայտնում Ձերդ Գերազանցության հետ ջանքեր գործադրելու այն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են Ճապոնիային շարունակական աջակցության համար, որը կարևոր դերակատարություն ունի մեր երկրի զարգացման գործում: Հայաստանը բարձր է գնահատում նաև Ճապոնիայի նշանակալի դերը միջազգային և տարածաշրջանային խաղաղության ապահովման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման հարցերում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարե-կամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին