Կարևոր իրադարձություններ

Արսեն Ջուլֆալակյանն այլևս Ազգային ժողովի պատգտամավոր չէ

17 Սեպտեմբեր, 2020 18:33
Արսեն Ջուլֆալակյանն այլևս Ազգային ժողովի պատգտամավոր չէ

Այսօր լրացավ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Արսեն Ջուլֆալակյանի դիմումի հրապարակման 7-րդ օրը և, ինչպես «Հայկական Ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնել են Ազգային ժողովի քարտուղարությունից, նա դիմումը հետ վերցնելու հարցով ԱԺ չի դիմել, արձանագրությունը ստորագրվել է:

Սա նշանակում է, որ Ջուլֆալակյանն այսօրվանից դադարում է պատգամավոր լինել:

Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը, որն «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարն է: Նա 2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար:

 

Լրահոս

Դիտել ավելին