Կարևոր իրադարձություններ

Վրաերթի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում

17 Սեպտեմբեր, 2020 17:10
Հեղինակ՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ
Վրաերթի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում

Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են: Այդ մասին հայտնում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից՝ նշելով.

«Անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդ վերքեր։ Նրանցից երկուսը գտնվում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում։ Գտնվում են բժիշկների հսկողության ներքո»։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Էրեբունի թաղամասում՝ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ, վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Տուժողները 3 անչափահաս աղջիկներ են, որոնց տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։

 

Լրահոս

Դիտել ավելին