Կարևոր իրադարձություններ

Այցելել եմ համայնքային պոլիկլինիկաներ, որոնք նորագույն բուժսարքավորումներ են ստացել. Հայկ Մարության

17 Սեպտեմբեր, 2020 14:10
Հեղինակ՝ Հայկ Մարության
Այցելել եմ համայնքային պոլիկլինիկաներ, որոնք նորագույն բուժսարքավորումներ են ստացել. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Այցելել եմ համայնքային պոլիկլինիկաներ, որոնք նորագույն բուժսարքավորումներ են ստացել։ 

Համայնքային պոլիկլինիկաների վերազինումը, վերանորոգումն ու կահավորումը մեր նախընտրական ծրագրի կարեւոր մասերից էր։ Քաղաքի այս տարվա բյուջեով 200 միլիոն է հատկացվել բուժհաստատություններին՝ սարքավորումներ ձեռքբերելու համար։ Սա շուրջ եռակի ավելի է, քան 2018 թվականի բյուջեով։

Ծրագիրը շարունակական է։ Հասնելու ենք նրան, որ քաղաքի բոլոր պոլիկլինիկաները որակյալ բուժծառայություն մատուցեն երեւանցիներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին