Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,15
    6,4

Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահի հետ

17 Սեպտեմբեր, 2020 12:29
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահի հետ

2020 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել   Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանի և նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից։                                     

Ողջունելով հյուրերին ՀՀ ԲՏԱ նախարարությունում՝ նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է  տնօրեն Րաֆֆի Քասսարջյանին իր նոր՝ պարտավորեցնող պաշտոնում, համոզմունք հայտնել, որ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունը, նոր նախագծեր կմշակվեն և կյանքի կկոչվեն միության կողմից վերջինիս տնօրինությամբ: Նախարարը նշել է, որ ինքն էլ, լինելով մասնագիտությամբ ինժեներ, քաջատեղյակ է, թե որքան կարևոր է ԱՏՁՄ-ի դերը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար, որը ողնաշարի դեր է կատարել այս ասպարեզում, թե՛ իբրև տեսլական թելադրող, թե՛ ոլորտի լոբբինգի իրականացնող և թե այլ շատ առումներով:

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը ստանձնել է մի շարք ինստիտուցիոնալ նախագծերի իրականացում, որոնք ներառում են կրթությունից, գիտելիքից մինչև ընկերության ստեղծում, հիմնում, ձեռներեցության զարգացում, ֆինանսների ներգրավում, ենթակառուցվածքային այլ ծրագրեր: Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում ևս շտկումներ են լինելու:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ երկար քննարկումների արդյունքում է Րաֆֆի Քասսարջյանը նշանակվել տնօրենի պաշտոնում և ներկայումս միությունը վերագործարկելու է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նախարարության ռազմավարական զարգացմանը նպաստող: Եսայանը ներկայացրել է ԱՏՁՄ ռազմավարությունը, զարգացման հիմնական ուղղությունները և նշել, որ ակնկալում են նախարարության աջակցությունը դասընթացների և այլ տեսլականների իրականացման հարցերում:

Րաֆֆի Քասսարջյանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և նշել, որ իր համար ուրախալի է այն փաստը, որ նախարարը ևս բարձր տեխնոլոգիաների ոլորտից է և լավ է պատկերացնում ոլորտի խնդիրներն ու առաջնահերթությունները: Քասսարջյանը մատնանշել է ոլորտում փոփոխությունների անհրաժեշտությունը, քանի որ այն, ինչ նախատեսված էր 5 տարի, 10 տարի առաջ, այժմ արդիական չէ և արագ զարգացման կարիք ունի․ կարևորել է փաստը, որ ներկայումս լուծված են հարկային, մաքսային խնդիրների գերակշիռ մասը, ստարտափների համար բարենպաստ միջավայր է ձևավորված, ակնհայտ է ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը և հիմնական խոչընդոտը ռեսուրսների առկայության խնդիրն է:

Նախարարը նշել է, որ «Վիրտուալ կամուրջ մարզերի համար» ծրագրի շրջանակներում քարտեզագրում է կատարվել, ինտերակտիվ ուսուցում է իրականացվում մարզերում՝ Երևանից հնարավորինս շատ գիտելիք մարզեր տանելու նպատակով: Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել ձեռներեցներին՝ մարզերում ընկերություններ հիմնելու նպատակով, ինչն իր հերթին ինստիտուցիոնալ մեխանիզմներ կձևավորի որակյալ կադրերին մարզեր ուղղորդելու  և տեղում բացահայտելու գործում:

Հանդիպման ավարտին նախարար Հ․ Արշակյանը, ամփոփելով նախարարություն - ԱՏՁՄ հարաբերությունների զարգացման ուղղությունները և հեռանկարները, համոզմունք է հայտնել համատեղ ջանքերով մեծ արդյունավետությամբ և պատասխանատվությամբ աշխատելու վերաբերյալ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին