Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,27
    6,52

Կարևոր իրադարձություններ

Հարցի ձևակերպման մեջ հարգարժան պատգամավորը հնչեցրեց տվյալներ, որոնք կեղծ են կամ մոլորեցնող. Հակոբ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել

17 Սեպտեմբեր, 2020 12:17
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Հարցի ձևակերպման մեջ հարգարժան պատգամավորը հնչեցրեց տվյալներ, որոնք կեղծ են կամ մոլորեցնող. Հակոբ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախօրեին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր («ԼՀ») Gevorg Gorgisyanը հարց ուղղեց Հանրապետության վարչապետին՝ կասկածի տակ դնելով Երեւանի Աղբյուր Սերոբի 18 հասցեում քաղաքապետարանի տված շինթույլտվության օրինականությունը:

Հարցի ձեւակերպման մեջ հարգարժան պատգամավորը հնչեցրեց տվյալներ, որոնք կեղծ են կամ մոլորեցնող: Մասնավորապես, ըստ պ-ն Գորգիսյանի, «տարածքում գտնվում էր մանկապարտեզ, որը վերջերս քանդվեց»: Սույնի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ հիշատակած հասցեում մանկապարտեզ չի գործել առնվազն 1996 թվականից ի վեր: Աղբյուր Սերոբի 18 հասցեում գտնվող շուրջ 1560քմ. մակերեսով տարածքը օտարվել 1990-ականների կեսերին՝ Երեւանի այն ժամանակվա Արաբկիր թաղային համայնքի կողմից:

Գ. Գորգիսյանը ի միջի այլոց նշում է նաեւ, որ «ըստ իր տեղեկությունների», ներկայումս տարածքը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին (ՍԻԼ): Սա նույպես կեղծ տեղեկություն է. Տարածքի սեփականատերերը Էդուարդ Սուքիասյան և Ագնեսա Մանուկյան անունով քաղաքացիներն են, որոնք հայտնի գործարարների ընտանիքի հետ ոչ մի ազգակցական կապ չունեն:

Ըստ Գորգիսյանի, շինթույլտվությունները տրվել են նորմերի խախտումով: Քաղաքաշինական խնդիրներով զբաղվող ցանկացած լրագրող գիտի, որ համայնքը (տվյալ դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանը) շինարարության թույլտվություններ տալիս է մասնագիտական գերատեսչությունների ու կազմակերպությունների տված եզրակացությունների հիման վրա: Աղբյուր Սերոբի 8-ում շինարարության համար դրական եզրակացություններ են տվել.

«Սեյսմանվտանգություն» ՓԲ ընկերությունը՝ 22.05.2020թ.,

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ 23.07.2020թ.,

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ 1.06.2020թ.,

«ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերությունը՝ նախատեսվող բնակելի շենքի ինսոլացիոն (արեւի լույսին վերաբերող) ազդեցության վերաբերյալ՝ 13.04.2020թ.:

Այս եզրակացությունների հիման վրա Երևանի քաղաքապետարան ներկայացված աշխատանքային նախագիծը համաձայնեցվել և 10.08.2020թ. տրամադրվել է հ.01/18-Ս-1006 շինարարության թույլտվությունը:

Եվ ի վերջո, Գ. Գորգիսյանը ասում է, թե քաղաքապետարանը շինարարությունը վիճարկող քաղաքացիների բարձրացրած հարցերին չի արձագանքում: Այս պնդումը նույնքան է հավաստի, որքան նախորդները՝ քաղաքապետարանը հարցի վերաբերյալ պարզաբանումներ տվել է՝ պատասխանելով ինչպես քաղաքացիների նամակներին, այնպես էլ մամուլում հանդես գալով հարցազրույցներով ու հաղորդագրութոյւններով (դրանցից մեկի հղումը՝ առաջին մեկնաբանությունում):

Հ. Գ. Պատգամավոր Գորգիսյանն իր հարցը ձեւակերպել էր էսպես. «Ինչպե՞ս են այս ապօրինությունները տեղի ունենում»: Կուզեինք իմանալ՝ ինչպե՞ս է լինում, որ հարգարժան պատգամավորը ԱԺ բարձր ամբիոնից հարցադրումներ է հնչեցնում՝ հղում անելով ակնհայտ կեղծ տեղեկությունների վրա»:

 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին