Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը

17 Սեպտեմբեր, 2020 11:37
Սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը

Սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է: Արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Մեր ժամանակների հերոսը» հեռուստանախագիծը Հանրային հեռուստաընկերության եթերում է  2 տարի:  Յուրքանչյուր շաբաթ հեռարձակվող հաղորդաշարը բացահայտել է 70-ից ավելի ձեռներեցների, ներկայացրել նրանց հաջողության պատմությունը:

2019 թ-ին սկիզբ դրվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին: Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Եվս մեկն էլ արժանանում է գլխավոր մրցանակի, որը հանձնում է ՀՀ վարչապետը:  

Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ է նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ կստանան բուժաշխատողները, իսկ Հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին