Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ․ վարակակվածների թիվը հասավ 349-ի․ Արցախի ԱՆ

17 Սեպտեմբեր, 2020 11:17
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ․ վարակակվածների թիվը հասավ 349-ի․ Արցախի ԱՆ

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։   

Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկն էլ Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր:

Առողջացել է 10 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 272 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին