Կարևոր իրադարձություններ

Վերացվում են կոնյակագործության ոլորտի խոչընդոտները. «Հայաստանի Հանրապետություն»

17 Սեպտեմբեր, 2020 09:11
Վերացվում են կոնյակագործության ոլորտի խոչընդոտները. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Մասնագետների միանշանակ պնդմամբ՝ հանրապետությունը մեծ ներուժ ունի կոնյակագործության զարգացման համար, դրա համար կան նաև անհրաժեշտ բնակլիմայական պայմաններում ու գոտիներում գտնվող  չմշակվող հողեր: 

Կոնյակագործությունը խթանելու համար կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որը շտկում է Հայաստանում արդյունաբերության այս ճյուղի զարգացմանը խոչընդոտող իրավական կարգավորումները: 

Նման փոփոխություններ են նախատեսված խորհրդարանում քննարկվող «Գործունեության ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում իրականացված փոփոխություններով ու լրացումներով: 

Օրենսդրական փոփոխությամբ կոնյակագործությամբ զբաղվելու գործունեություն սկսելու համար գործող 15 մլն  դրամի փոխարեն սահմանվում է 50 հազար դրամի պետական տուրք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին