Կարևոր իրադարձություններ

ՍԴ նորընտիր դատավորներն այսօր կերդվեն. ո՞վ կընկտրվի ՍԴ նախագահ. «Հրապարակ»

17 Սեպտեմբեր, 2020 08:38
ՍԴ նորընտիր դատավորներն այսօր կերդվեն. ո՞վ կընկտրվի ՍԴ նախագահ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ՍԴ-ում նախօրեին առաջին անգամ նիստ է անցկացվել, որը նշանակված էր դեռեւս հունիսի 23-ի աշխատակարգային նիստում։ Սեպտեմբերի 15-ի օրակարգում երկու հարց էր նախատեսվել՝ մեկը չի կայացել, մյուսով էլ որոշում չի կայացվել։ ՍԴ-ում առաջացած այս «աննախադեպ իրողության» մասին իր էջում գրել էր ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ արձանագրելով ՍԴ պատմության ընթացքում աննախադեպ փաստը՝ «նիստերի ժամանակացույցը դատարկ է»։

Պատճառն այն է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ աշխատակարգային ոչ մի իրավազոր նիստ չի կայացել, որեւէ որոշում չի ընդունվել, նիստի օր չի որոշվել։ Այսօր ԱԺ-ում տեղի կունենա ՍԴ 3 նորընտիր դատավորների երդման արարողությունը, ապա տասնօրյա ժամկետում բարձրագույն դատարանն իր կազմից նախագահ կընտրի, եւ չի բացառվում, որ դա Էդգար Շաթիրյանը լինի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին