Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Բագրատյանը չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին եւ չի շփվում ոչ մեկի հետ. «Ժողովուրդ»

17 Սեպտեմբեր, 2020 08:16
Սերգեյ Բագրատյանը չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին եւ չի շփվում ոչ մեկի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հույսերը չեն արդարանում: Սերգեյ Բագրատյանը իր որոշման մասին հայտնել էր հուլիսի 23-ին, եւ դրանից հետո այն բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց: Եվ չնայած խմբակցության անդամները հայտարարում էին, թե չգիտեն Բագրատյանի որոշման պատճառները, սակայն տարբեր տեղեկություններ հրապարակվեցին, որ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցված, եւ նա շուրջ 50 մլն դրամի պարտավորություն ունի, որը պետք է վերադարձնի պետությանը:

Եվ, ահա, պատգամավորը հույս է ունեցել, թե դուրս գալով խմբակցությունից եւ կուսակցությունից՝ նրան ներվելու է ամեն ինչ, եւ անգամ գումար վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող: Սակայն իրականում այդպես չէ, եւ վերջերս Սերգեյ Բագրատյանին ասել են, որ նա պետք է կոպեկ առ կոպեկ բերի եւ վճարի աբողջ գումարը: Նկատենք, որ Սերգեյ Բագրատյանը կրկին ընդհատակում է, այժմ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին եւ, առհասարակ, չի շփվում ոչ մեկի հետ: Այսպիսով, Սերգեյ Բագրատյանին ասել են, որ, միեւնույնն է, պետք է ամբողջ գումարը նա վերադարձնի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին