Կարևոր իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ

16 Սեպտեմբեր, 2020 22:42
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցներին, որոնք, իրենց պնդմամբ, աշխատանքից հեռացվել են գոյություն ունեցող խնդիրները բարձրաձայնելու հետևանքով։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայրապետյանը:

«Հաշվի առնելով ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում առկա խնդիրները, չարաշահումները, ՀՀ օրենսդրությամբ լիազորված նախաքննություն իրականացնող մի շարք մարմինների վարույթներում գտնվող քրեական գործերը՝ այսօր ԱԺ-ում ընդունել եմ աստղադիտարանի աստղադիտարանի նախկին աշխատակիցներին, որոնք, իրենց պնդմամբ, աշխատանքից հեռացվել են գոյություն ունեցող խնդիրները բարձրաձայնելու հետևանքով։

Ցանկանում եմ հավաստիացնել, որ Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, և օրենքով սահմանված կարգով մեր լիազորությունների շրջանակում մշտապես խորամուխ ենք լինելու աստղադիտարանում առկա խնդիրների կարգավորմանը, աստղադիտարանի գործունեության աշխուժացմանը և զարգացմանը, ինչպես նաև ոլորտի բարեփոխումների իրականացմանը։ Խնդրի հանգուցալուծումն այլընտրանք չունի»,-ասված է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին