Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567
    579

  • RUB

    6,18
    6,43

Կարևոր իրադարձություններ

Եվրոհանձնաժողովը Թուրքիային կոչ է արել չվախեցնել հարևան երկրներին

16 Սեպտեմբեր, 2020 21:14
Եվրոհանձնաժողովը Թուրքիային կոչ է արել չվախեցնել հարևան երկրներին

Եվրոմիությունում հասկանում են Թուրքիայի դժվարությունները, սակայն դրանք արդարացում չեն համարում տարածաշրջանում այդ երկրի ագրեսիվ պահվածքի համար:  Այս մասին այսօր՝ չորեքշաբթի, Եվրոխորհրդարանում հայտարարել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Այո, Թուրքիան ունի խնդրահարույց հարևաններ: Եվ այո՛, նա միլիոնավոր փախստականներ է ընդունում, ինչի համար մենք զգալի ֆինանսավորմամբ աջակցում ենք նրան: Բայց սրանցից ոչ մեկը չի կարող արդարացնել հարևաններին վախեցնելու նրա փորձերը», - հայտարարել է ֆոն դեր Լյայենը:

Նա ընդգծել է, որ չնայած Թուրքիան աշխարհագրորեն մոտ է Եվրոպական միությանը և միշտ կմնա նրա մերձավոր հարևանը, սակայն Անկարայի և Բրյուսելի միջև հակասություններն աճում են:

Ֆոն դեր Լյայենը նաև ասել է, որ Հունաստանը և Կիպրոսը «միշտ կարող են հույս դնել եվրոպական համերաշխության վրա ՝ պաշտպանելով իրենց ինքնիշխան իրավունքները»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին