Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Մյասնիկյան գյուղում․ այրվել են տներից մեկի հարակից անասնագոմի և խորդանոցի տանիքները

16 Սեպտեմբեր, 2020 20:27
Հրդեհ  Մյասնիկյան գյուղում․ այրվել են տներից մեկի հարակից անասնագոմի և խորդանոցի տանիքները

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12։24-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցում՝ մանկապարտեզի մոտակայքում, այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 14:16-ին:

Պարզվել է, որ այրվել են տներից մեկի հարակից անասնագոմի տանիքը՝ մոտ 60 քմ և խորդանոցի տանիքից մոտ 20 քմ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին