Կարևոր իրադարձություններ

Օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կարգը պարզեցվել է

16 Սեպտեմբեր, 2020 19:36
Օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կարգը պարզեցվել է

Ռուսաստանի կառավարությունը պարզեցրել է օտարերկրյա քաղաքացիների համար երկիր մուտք գործելու կարգը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ինչպես կառավարության նիստում հայտնել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, օտարերկրացիները, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, կկարողանան վիզա ձևակերպել պարզեցված կարգով:

Նրա խոսքով՝ այդպիսիք կհամարվեն ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը, պապերը, տատիկները, թոռները։

«Նման ազգականները կարող են երկարաժամկետ վիզաներ ձևակերպել՝ մինչև մեկ տարի գործողությամբ, և դա հնարավոր կլինի պարզապես մեր քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա»,- ասել է Միշուստինը։

Միաժամանակ, օրենսդրությունից հանվել է այն կարգավորումը, որը օտարերկրացիներից պահանջում էր յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ հատել երկրի սահմանը՝ վիզա ստանալու իրավունքը պահպանելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին