Կարևոր իրադարձություններ

Երևանում ապամոնտաժվել է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակը (տեսանյութ)

16 Սեպտեմբեր, 2020 19:17
Երևանում ապամոնտաժվել է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակը (տեսանյութ)

Երևանում ապամոնտաժվել է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդգրությունից։

«Երևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվում է: Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն: Կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, կարևորելով նախաձեռնությունը, վստահեցնում է՝ համայնքն ամեն կերպ աջակցելու է քաղաքի շահը գնահատող տնտեսվարողներին:

Ի դեպ, նախորդ տարի ապամոնտաժվել են նաև Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերին փակցված գովազդային վահանակները»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։

Մանրամասերը՝ տեսանյությում։

 

Լրահոս

Դիտել ավելին