Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվել է, սակայն դա չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական ՍԴ․ Նիկոլ Փաշինյան

16 Սեպտեմբեր, 2020 18:34
 Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվել է, սակայն դա չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական ՍԴ․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՍԴ դատավորների ընտրությանը.

«Կառավարությունը թեկնածուի ընտրության որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակում, քննարկումներ ենք իրականացրել՝ ոչ միայն Կառավարության շրջանակում, և որոշել ենք, որ պետք է առաջադրենք այդ թեկնածուին, ընդ որում` երկրորդ թեկնածուին՝ խորհրդարանական խմբակցության դիրքորոշումները հաշվի առնելով»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ՍԴ դատավորների ընտրության պրոցեսում կային նաև մարդիկ ու շրջանակներ, որոնք ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին:

«Տպավորություն էր, որ հեղափոխությունը կառավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքներից և մարդիկ, որոնք հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մեկ շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Ես ուզում եմ ասել, որ այդպես չէ: Ամեն իրավիճակում կան խմբեր, ուժեր, որոնք ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրենց թեկնածուներին, իրենց կամակատարներին հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, սակայն չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական ՍԴ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին