Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Մենք Արցախի հարցում ունենք սկզբունքներ, բայց չենք ասում, որ մինչեւ այդ հարցերը չլուծվեն, չենք բանակցի. Փաշինյան

16 Սեպտեմբեր, 2020 17:26
Մենք Արցախի հարցում ունենք սկզբունքներ, բայց չենք ասում, որ մինչեւ այդ հարցերը չլուծվեն, չենք բանակցի. Փաշինյան

Այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ նշանակված հանդիպում չկա, կան քննարկումներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մասին՝ Փաշինյանն այն կառուցողական համարեց. «Հայտարարությունը համապատասխանում է բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ մեր պատկերացումներին: Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, բայց նաեւ ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման: Չենք ասում, որ մինչեւ այդ հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի: Որովհետեւ եթե բոլոր հարցերը լուծվել են, ուրեմն բանակցելու կարիք չկա: Այսինքն, բանակցություններն այդ հարցերի լուծման նպատակ ունի, ոչ թե պետք է այդ հարցերը լուծվեն, հետո բանակցություններ լինեն»:

Փաշինյանը նշեց, որ նախապայման ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս. «Համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական եւ տրամաբանական»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե որքանով է բանակցությունների համար մթնոլորտը հարիր հուլիսյան մարտերից հետո, Փաշինյանն ասաց, որ մթնոլորտը հարիր է այնքան, որքան այդ մարտերից առաջ. «Հուլիսյան դեպքերից առաջ մենք Ադրբեջանի կողմից լսում էինք ռազմատենչ հայտարարություններ, որոնք համահունչ չէին բանակցային տրամաբանությանը: Կարծում եմ՝  միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է, որ Ղարաբաղի հարցը ունի բացառապես խաղաղ լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետեւյալ տրամաբանությունը: Մենք ասում էինք, որ Հայաստանի եւ Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, ադրբեջանն ասում էր, որ 24 ժամում ուժով կլուծի հարցը: Պարզվեց Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին