Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Ուկրաինայի քաղաքացի Արթուրին գտել են «Զվարթնոց»-ում

16 Սեպտեմբեր, 2020 17:04
Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Ուկրաինայի քաղաքացի Արթուրին գտել են «Զվարթնոց»-ում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 15-ին Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Արթուր Կ.-ն, որը 2016 թ. փետրվարի 17-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ եւ դատախազություն:

 

Լրահոս

Դիտել ավելին