Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,27
    6,52

Կարևոր իրադարձություններ

Առեւտրականներն ԱԺ-ում հանդիպեցին Բաբկեն Թունյանի հետ. վաղն իրենց հարցի պատասխանը կստանան

16 Սեպտեմբեր, 2020 16:58
Առեւտրականներն ԱԺ-ում հանդիպեցին Բաբկեն Թունյանի հետ. վաղն իրենց հարցի պատասխանը կստանան

Մաքսային նոր կանոնակարգումներից դժգոհ առեւտրականները քիչ առաջ Ազգային ժողովում հանդիպեցին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ։

Նրանք լրագրողների հետ զրույցում ասացին, որ վաղը Թունյանն իրենց հարցի վերաբերյալ կտա պատասխանը. «Թունյանն ասաց, որ կկապվի ՊԵԿ-ի հետ բայց չասաց, որ 100 տոկոս ձեր ամեն ինչը լինելու է։ Վաղը կլինի պատասխանը»։

Նշենք, որ առեւտրականները դժգոհում են մաքսային նոր կանոնակարգումներից, պահանջում են, որպեսզի մնա նույն կանոնակարգումը։

Նրանք խոսքով՝ նոր կանոնակարգման հետեւանքով բարձրանում է ապրանքի մաքսազերծման գինը։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ հանդիպում են ունեցել այդ հարցի վերաբերյալ, սակայն կրկին դժգոհ էին մնացել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին