Կարևոր իրադարձություններ

Դուք ուզում եք ունենալ սերունդ, որը կունենա կոնկրետ քաղաքական կողմնորոշում․ Գորգիսյանը՝ Արայիկ Հարությունյանին

16 Սեպտեմբեր, 2020 16:46
Դուք ուզում եք ունենալ սերունդ, որը կունենա կոնկրետ քաղաքական կողմնորոշում․ Գորգիսյանը՝ Արայիկ Հարությունյանին

Մենք ուզում ենք ունենալ ազատություններն իմացող, իր իրավունքներն ու պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Եվ հենց այս ձեւակերպումն է, որ որոշ շրջանակների խանգարում է, քանի որ եթե ունենք այսպիսի քաղաքացի, այլեւս այդ քաղաքական ուժերն ու խմբերը որեւէ աջակցություն չեն կարող ունենալ հասարակության մեջ, որովհետեւ այն արժեքները, որոնք նրանք դավանում են, քննադատվելու են նոր սերնդի կողմից»,-ասաց նա:

Ի պատասխան ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց. «Ձեր ասածից դուրս է գալիս, որ դուք ուզում եք ունենալ սերունդ, որը կունենա կոնկրետ քաղաքական կողմնորոշում, կմերժեն կոնկրետ քաղաքական ուժերին կամ մոտեցումները: Ձեր գործողությունները չեն համապատասխանում ձեր խոսքերի հետ, որովհետեւ նույն դպրոցների, բուհերի կառավաևրման մարմիններում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ: Ավելին մարդիկ հեռացվում են դպրոցների կառավարման խորհուրդներից քաղաքական նկտառումներով, որտեղ մեղքը նույնիսկ իրենցը չէ, այլ իրենց բարեկամինը, որովհետեւ ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը:

Դպրոցում շարունակում է տիրել վախի մթնոլորտ, որովհետեւ ուսուցիչները մեզ զանգում բողոքում են տարբեր բաներից: Առաջվա պես ասում են՝ մեր անունը չտաք, մեզ կհեռացնեն դպրոցին»:

 

Լրահոս

Դիտել ավելին