Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը․ փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 32-ամյա վարորդի դին

16 Սեպտեմբեր, 2020 16:15
Գեղարքունիքում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը․ փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 32-ամյա վարորդի դին

Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել լճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Mercedes A160» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նունե Ա․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում:

Մինչ ջրափրկարարների դեպքի վայր հասնելը՝ Նունե Ա․-ի դին տեղի ուժերով դուրս է բերվել:

Ջրափրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրից դուրս բերել ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին