Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը. Դավիթ Խաժակյանը ԱԺ-ի դիմաց է

16 Սեպտեմբեր, 2020 15:40
Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը. Դավիթ Խաժակյանը ԱԺ-ի դիմաց է

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ չկա, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում, բայց ոլորտում աշխատողները շարունակում են տառապել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Նշենք, որ ԼՀԿ-ն նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի դիմաց ակցիա է իրականացնում։

«Մենք հարցումներ ենք անցկացրել, եւ դրանց արդյունքները համադրելով, հասկացել ենք, որ նրա համակարգած ոլորտներում ձախողումների շքերթ է։ Այն, ինչ ակնկալում էինք, որ պետք է հեղափոխությունը բերեր, կրթության ոլորտում չի եղել։ Այստեղ բարեփոխումներ չկան։ Եվ, եթե իշխանական խմբակցությունը չի առաջնորդվում մեկ կենտրոնից հնչող տեսակետներով, ապա նա եւս պետք է համաձայնի Հարությունյանի հրաժարականին»,- ասաց Խաժակյանը։

Նրա խոսքով ՝ ակնհայտ է, որ եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ունեն դժգոհություններ՝ Հարությունյանի ոլորտի հետ կապված. «Սա նշանակում է, որ եկել է նրա հրաժարականի ժամանակը։ Եվ մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական մեծամասնությունը չի շարժվի այն մոտեցմամբ, որ Արայիկ Հարությունյանը իրենց թիմակիցն է, քանի որ նրա ոլորտի ձախողումներն այնքան ցցուն են, որ եթե նա հեղափոխության դեմքերից չլիներ, ապա արդեն մի քանի անգամ հրաժարականի դիմում ներկայացրած կլիներ։ Եվ այն, ինչ նա ասաց, որ երբ գա պահը, ինքը կտա հրաժարական… փորձը ցույց է տալիս, որ այդ պահը չի գալիս»։

Դավիթ Խաժակյանը նշեց, որ քաղաքացիներն ակնկալում էին կրթական ոլորտի փոփոխություններ. «Ակնհայտ է, որ որտեղ փոփոխություն էր ակնկալվում, չի իրականացվել։ Եկեք կարեւոր հանգամանք շեշտենք՝ բողոքում են ուսանողները, ասում է՝ գիտեք, այնտեղ Քոչարյանի աջակից կա, դրանից է բխել բողոքի ակցիան։ Եթե հանրային դիսկուրսն այսպես է ընթանում, Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը»։

Դավիթ Խաժակյանն ասաց, որ կա տարբերակ, թե հրաժարականի դեպքում Արայիկ Հարությունյանը կարող է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը. «Աբսուրդային է, քանի որ եթե մեկն իր ոլորտում է ձախողում, ապա այլ ոլորտներում դրական շարժ պետք չէ սպասել»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին