Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Ի տարբերություն այլ հանքավայրերի՝ «Լիդիան Արմենիա»-ն մեր առաջարկություններն ու դիտարկումներն ընդունել է․ պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյան

16 Սեպտեմբեր, 2020 14:54
Ի տարբերություն այլ հանքավայրերի՝ «Լիդիան Արմենիա»-ն մեր առաջարկություններն ու դիտարկումներն ընդունել է․ պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյան

 Աշխարհում հանքավայրերն օգտագործում են տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ապահովելու, շահույթ ստանալու նպատակով։ Հայաստանն այս հարցում ևս բացառություն չէ։

Կենսաբազմազանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը, Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով հանքավայրերի շահագործման վերաբերյալ Հայաստանում ծավալվող իրադարձություններին, կարծիք հայտնեց, որ պետք է այլ ուղղությամբ գնալ՝ աշխատել, սակայն խիստ վերահսկողության ներքո․ «Ես կողմնակից եմ, որ այդ ուղղությամբ գնանք, ոչ թե արգելվի ամեն ինչ և հետո մնանք առանց աշխատանքի, այլ խիստ հսկողության և գիտական մոնիթորինգ իրականացվի»։

Անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերությանը և, մասնավորապես, Ամուլսարի հանքի շահագործմանը՝ Գաբրիելյանը նշեց․

«Լիդիան Արմենիա»  ընկերության հետ մենք աշխատել ենք երկար տարիներ։ Կատարել ենք կենդանիների կենսաբազմազանության գնահատականը, որ շահագործումից հետո պետք է համեմատվեր՝ ինչպիսի ազդեցություն ունի։ Մենք բավականին ուսումնասիրություններ ենք կատարել, թեպետ հետո ինչ որ կազմակերպություն եկավ և սկսեցին մեղադրել։ Զարմանալի է, որ 5-6 տարվա ընթացքում մենք ինչ-որ բան չէինք գտնում, հետո իրենք թիթեռ են գտնում կամ ինչ-որ բույս, և նույնիսկ հաստատված չէ՝ իրենց մատնանշած բույսն է, թե՞ ոչ, կամ թիթեռը որտեղից է ընկել այդտեղ։  Հասկանու՞մ եք՝ կարող է քամու բերած թիթեռ լինի։ Նույնիսկ Ռուսաստանի մասնագետները նշեցին, որ դա տվյալ թիթեռի ապրելավայրը չի կարող հանդիսանալ»։

Գաբրիելյանի խոսքով՝  կենսաբազմազանության առումով իրենք ինչ առաջարկներ ներկայացրել են, ինչը վտանգ կարող էր ներկայացնել, «Լիդիան Արմենիա» ընկերությունն ուղղել է։ Օրինակ, օձերի են տեղափոխել, իրենց պլաններում փոփոխություններ են արվել։

«Ի տարբերություն այլ կազմակերպությունների՝ հանքավայրերի, վերջիններս նույնիսկ մեր առաջարկից հետո ոչինչ չեն փոխել։ Այս պարագայում չենք կարող ասել, որ «Լիդիան»-ը վատ է աշխատել։

Եթե խոսքը գնում է կեղտաջրերի, ինժիներական կամ հիդրոլոգիական խնդիրների մասին, որը մեր ասպարեզը չէ, եթե մենք համոզված լինենք և հաստատվի, որ նրանք վնաս կարող են տալ կենսաբազմազանությանը, առաջինը մենք կբարձրաձայնենք այդ մասին։ Ուղղակի այսօր հստակ որևէ մեկը չի կարող ասել՝ բնապահանները կամ այլ գիտնականները մի բան են ասում, մյուս մասը՝ այլ բան է ասում։  Համենայն դեպս ես գտնում եմ, որ այդ ուղղությամբ կառավարության որոշումը պետք է լինի առաջնահերթ։ Գործադիրը երկու կողմին լսում է և եթե նա գտնում է, որ պետք է աշխատի, ուրեմն՝ պետք է աշխատի, եթե չպետք է աշխատի, ուրեմն՝ չպետք է աշխատի։ Դա ոչ թե մենք պետք է որոշենք, ոչ էլ բնապահպանները։  Կառավարությունը պետք է դրական և բացասական կողմերը դնելով կշեռքի վրա՝ որոշի, թե որն է ավելի ճիշտ։ Իմ կարծիքով ՝ մենք այն դրության մեջ չենք գտնվում, որ հրաժարվենք բոլոր տեսակի գործունեություններից, որոնք կարող են ինչ-ինչ չափով վնասել։

Ուղղակի մենք պետք է այլ ուղղությամբ գնանք. ոչ թե փակելու որոշումներ կայացնենք, այլ շատ ուժեղ հսկողության տակ դնենք և գիտական  մոնիթորինգ անցկացնենք, թող վճարեն, որ այդ մոնիթորնիգը կատարվի և մի փոքր վնասի դեպքում դադարեցվի կամ մեծ տույժեր տրվեն։ Իսկ այն ուղղությամբ գնալ, թե սա փակենք, այն փակենք՝ սխալ է։ Եթե աղտոտումից չմահանանք, սովից կմահանանք։ Հիմա արդեն բավականին մարդիկ բողոքում են, որ աշխատանք չկա, լքում են Հայաստանը և գնում են։ Պետք է աշխատել, ուղղակի խիստ միջոցներ ձեռնարկել և միջազգային համապատասխան պահանջներ դնել»,- եզրափակեց պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը։

  

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին