Կարևոր իրադարձություններ

Արցախում 64-ամյա տղամարդը ձուկ որսալիս մահացու հոսանքահարվել է

16 Սեպտեմբեր, 2020 12:40
Արցախում 64-ամյա տղամարդը ձուկ որսալիս մահացու հոսանքահարվել է

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:35-ին, ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը Հադրութի շրջանի «Զարգար» կոչվող տեղամասում դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի բնակիչ, 1956 թ.ծնված Ռ. Հ.-ն «Զարգար» կոչվող տեղամասով հոսող Իշխանագետ գետում բենզագեներատորով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

 

Լրահոս

Դիտել ավելին