Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

16 Սեպտեմբեր, 2020 11:47
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Մեքսիկայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Հուսով եմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համատեղ ջանքերով առավել ամրացնել հայ-մեքսիկական փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին