Կարևոր իրադարձություններ

Եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ․ Արայիկ Հարությունյան

16 Սեպտեմբեր, 2020 11:29
Եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ․ Արայիկ Հարությունյան

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ, ԿԳՄՍ նախարարը, անդրադառնալով իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող խմբերին, ասաց. «Եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ»:

Անդրադառնալով այն հարցին, որ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բարձրացնելու է իր հրաժարականի հարցը, նախարարն ասաց․

«Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս նրանց հենքը և հիմքը չի հանդիսանալու։ Ունենալու ենք քննադատող, վերլուծող սերունդ, որը եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ որևէ առիթվ այդ շրջանակներին չի սատարելու»,- ասաց Հարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին