Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Վթար Օգոստոսի 23 և Շահումյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

16 Սեպտեմբեր, 2020 11:18
Վթար Օգոստոսի 23 և Շահումյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Շահումյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Գևորգ Դ․, ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա սյանը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Դ․-ին և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին