Կարևոր իրադարձություններ

Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն. ոստիկանություն

16 Սեպտեմբեր, 2020 11:09
Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն. ոստիկանություն

Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը: Այս մասին տեղեկանում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»,- նշված է հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին